Մատչելիության հղումներ

Ավելի քան մեկեւկես տասնյակ զոհ` Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հետեւանքով


Անվտանգության 6 աշխատակիցներ, 4 քաղաքացիական անձինք եւ 6 ահաբեկիչներ են զոհվել Եմենում ԱՄՆ-ի դեսպանության շենքի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով Եմենի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները:

Ականատեսների վկայությամբ` հարձակումը սկսվել է երկու պայթյունով, որոնցից մեկը` ավտոմեքենայում տեղադրված ռումբի, ապա հաջորդել է հրաձգությունը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ինքն իրեն «Իսլամական ջիհադ Եմենում» անվանող խմբավորումը:

Օսամա բին Լադենի նախնիների հայրենիք Եմենում այս տարի ավելի վաղ տեղի են ունեցել ահաբեկչություններ, որոնք կապվում են նրա գլխավորած Ալ Քաեդա խմբավորման հետ, այդ թվում` մարտյան հարձակումը, որի հետեւանքով վիրավորվել էին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ գտնվող դպրոցի 13 աշակերտուհիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG