Մատչելիության հղումներ

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ նախագահ Սարգսյանը նույն օրը ստորագրած հրամանագրով դադարեցնել է նրա լիազորությունները:

Վճռաբեկ դատարանի խոսնակ Ալինա Ենգոյանը երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հրաժարականի պատճառների մասին «որեւէ տեղեկություն այս պահին հայտնի չէ»:

Հովհաննես Մանուկյանը Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ էր նշանակվել 2005 թվականի հունիսին` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG