Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Բերնար Ֆասիեի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին:

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են «տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ վերջին զարգացումների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձեւաչափը ԵԱՀԿ-ի շրջանակներում իրականացվող բանակցություններն են, եւ աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG