Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը հրաժարական է տալիս


Տիգրան Թորոսյանը հրաժարական է տալիս Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Տիգրան Թորոսյանը հայտնեց նաեւ, որ առավոտյան Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Խոսնակի հրաժարականի հարցը խորհրդարանը քննարկելու է առաջիկա քառօրյա կամ արտահերթ նիստում:

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը սեպտեմբերի 6-ին որոշում է կայացրել, որով աննպատակահարմար է համարել Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը որպես Ազգային ժողովի նախագահ եւ այդ պաշտոնում առաջարկել է Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար, ներկայումս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

Հանրապետականի խորհուրդը այսօր կայանալիք նիստում քննարկելու է գործադիր մարմնի որոշման վավերացման հարցը:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG