Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի արեւմտամետ կոալիցիան փլուզվեց


Ուկրաինայի կառավարող արեւմտամետ կոալիցիան փլուզվել է: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Արսենի Յացենյուկը` բացելով խորհրդարանի նիստը:

Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կոալիցիայից դուրս գալու մասին օրեր առաջ հայտարարել էին նախագահի կողմնակիցները, ովքեր վրդովված էին նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի ռուսամետ կուսակցության առաջարկած` երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող օրինագծին Տիմոշենկոյի միանալու փաստով:

Խորհրդարանը 30 օր ժամանակ ունի նոր կոալիցիայի ձեւավորման համար: Եթե դա տեղի չունենա, ապա կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG