Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանն ու Բրայզան քննարկել են հարցերի լայն շրջանակ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան շաբաթ օրը Երեւանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները, այլ հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցելությունը, ինչը հանդիսանում է երկխոսություն սկսելու լուրջ խթան:

Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG