Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան այսօր Երեւանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները, այլ հարցեր:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցելությունը, ինչը հանդիսանում է երկխոսություն սկսելու լուրջ խթան:
Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: