Մատչելիության հղումներ

«Հիմա» նախաձեռնության անդամը բերման է ենթարկվել ոստիկանություն


«Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունները, ՀՀՇ-ի երիտասարդական թեւը երեկ մայրաքաղաքում երթ էին կազմակերպել` մարդկանց իրազեկելու սեպտեմբերի 15-ին նախանշված հանրահավաքի մասին: Երթի ժամանակ, որին ընդհանուր առմամբ մասնակցում էին մոտ երեք տասնյակ մարդ, ոստիկանության Կենտրոնի բաժին էր տարվել «Հիմա» նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` անձը ճշտելու նպատակով:

Մոտ կես ժամ ոստիկանությունում պահելուց հետո Հովակիմյանին ազատ են արձակել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Հովկակիմյանն ասաց, թե Երեւանի կոնսերվատիայի մոտ իրենց է մոտեցել Երեււանի ոտիկանապետ Ներսես Նազարյանը, ում ցուցումով էլ իրեն տարել են ոստիկանություն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG