Մատչելիության հղումներ

Սիրահարների այգում ամեն ինչ փոխված է


Այգու շահագործումն իրականացնում է «Պողոսյան Պարտեզներ» ընկերությունը: Այգու բարեկարգման ծրագրերի համակարգող Սարհատ Պետրոսյանը «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում ասաց, որ, ըստ նախագծի, այգու արեւելյան հատվածում կառուցվելու է արհեստական լճակ` երկու կղզյակներով, որոնցից մեկը լինելու է բեմահարթակ եւ 200 նստատեղով ամֆիթատրոն: Այգու տնօրինության կազմում լինելու է նաեւ մշակութային խորհուրդ, որում ընդգրկված մտավորականները, որոշելու են կազմակերպվելիք համերգների պարբերականությունն ու ելույթ ունեցողների ընտրությունը:

Ի տարբերություն մայրաքաղաքի մյուս այգիների, սա ամբողջովին հարմարեցված է լինելու տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար. սկսած աստիճաններից մինչեւ սանհանգույցները:

Այգու երկու ջրվեժներից հոսող ջուրը թափվելու է մեծ լճակի մեջ: Խաղահրապարակի հարեւանությամբ կառուցվելու է մանկական լողավազան:

Ողջ տարածքի լուսավորությունն ապահովել են հանրապետության լավագույն մասնագետները:

Այգին շուրջօրյա չի գործելու: Սարհատ Պետրոսյանն ասում է. որ, ելնելով անվտանգության նկատառումներից, երեկոյան ուշ ժամերին այն կփակվի:

Այգում գրեթե ամեն ինչ անճանաչելիորեն փոխված է, նույնն է մնացել միայն անունը` «Սիրահարների այգի»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG