Մատչելիության հղումներ

Կասեցվել են «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամի լիազորությունները


«Նոր ժամանակներ» կուսակցության` այսօր կայացած վարչության նիստում քննարկվել է վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը` Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ, եւ կուսակցության կանոնադրության համաձայն` «Նոր ժամանակներ»-ի նախագահ Արամ Կարապետյանը կասեցրել է Հրաչյա Սարգսյանի` որպես վարչության անդամի լիազորությունները մինչեւ գալիք համագումար:

Կուսակցության լրատվական ծառայությունը հավելում է, որ կուսակցության համագումարը կորոշի Սարգսյանի «հետագա քաղաքական կարգավիճակի հարցը»:

«Նոր ժամանակներ» կուսակցության խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նման որոշում է ընդունվել, քանի որ կուսակցությունը դեռեւս որոշում չի կայացրել Հայ ազգային կոնգրեսին անդամակցել-չանդամակցելու վերաբերյալ, եւ Հրաչյա Սարգսյանը այդ քայլին դիմել է առանց Արամ Կարապետյանին տեղյակ պահելու:

Մարգարյանը փոխանցեց նաեւ, որ «Նոր ժամանակներ» կուսակցության համագումարը կայանալու է հոկտեմբերին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG