Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանել Մեթյու Բրայզան


Այսօր Երեւան է ժամանել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, առաջիկա օրերին սպասվում է ամերիկացի դիվանագետի հանդիպումը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բրայզայի այցը տարածաշրջանային է` եկող շաբաթ նա կլինի նաեւ Բաքվում եւ Թբիլիսիում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կայանալիք հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը քննարկելու է Կովկասում իրավիճակը ռուս - վրացական պատերազմի ֆոնին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG