Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Հարավային Օսիային եւ Աբխազիային ՀԱՊԿ ընդունելու համար պետք է բոլոր անդամ երկրների կողմից ճանաչումը»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անդամակցության հարցը կարող է լուծվել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից այդ հանրապետությունների ճանաչումից հետո միայն: Այդ մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք արդեն ստեղծել ենք նորմատիվ բազա, որի հիման վրա կարող ենք կազմակերպություն ընդունել ցանկացած պետություն, սակայն Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հայտեր դեռեւս չեն ստացվել», - ասել է Բորդյուժան Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

Նա պարզաբանել է, որ «ՀԱՊԿ ընդունելության ընթացակարգը սկսելուց առաջ պետք է ստանալ հայտ, եւ պահանջվում է, որպեսզի բոլոր մասնակից պետությունները ճանաչեն այդ պետությունները»:

«Այդ հանրապետությունների համար հավաքական անվտանգության համակարգ արդեն ստեղծվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրության հիման վրա, եւ Ռուսաստանը հավաքական հիմքի վրա ապահովում է այդ երկու պետությունների անվտանգությունը», - հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության նախագահությունը ստանձնել է Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG