Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգները այսօր նշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության յոթերորդ տարին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները ուղեւորատար երկու օդանավերը ուղղեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների վրա` աննախադեպ աղետ պատճառելով Միացյալ Նահանգների «գործարար մայրաքաղաքի» կենտրոնում: Ահաբեկիչների առեւանգած եւս մեկ օդանավ հարվածեց Պենտագոնին, իսկ չորրորդը կործանվեց Փենսիլվանիա նահանգում: Ահաբեկչական հարձակումներին զոհ դարձավ ընդհանուր թվով շուրջ 3 հազար մարդ:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, այսօր նախագահ Ջորջ Բուշը հոտնկայս եւ մեկ րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը տեղական ժամանակով ժամը 8:46-ին` այն ժամին, երբ առաջին օդանավը բախվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային երկնաքերին:

Ակնկալվում է, որ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Ջոն ՄըքՔեյնը եւ Բարաք Օբաման հիշատակի միջոցառումներին կմասնակցեն Նյու Յորքում` այն վայրում, որտեղ ժամանակին վեր էին խոյանում զույգ երկնաքերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG