Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը որոշել է սեպտեմբերի 12-ին ծրագրած հանրահավաքը անցկացնել սեպտեմբերի 15-ին:

«Համաժողովրդական մեր շարժման քաղաքական համառությունը պսակվեց լուրջ հաղթանակով», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում։ - «Իշխանությունները, թեեւ շինծու պատճառնելով արգելել են սեպտեմբերի 12-ին մեր նախապես հայտարարված հանրահավաքը, սակայն ստիպված են եղել ի գիտություն ընդունել հանրահավաք անցկացնելու մեր հայտերից մեկը՝ սեպտեմբերի 15-ի համար»։

Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե որոշումն ընդունվել է «արտոնված հանրահավաքի բոլոր հնարավորություններից օգտվելու» նկատառումից ելնելով:

«[Չարտոնված հանրահավաքների ժամանակ] Մենք չենք կարողանում պատշաճ կերպով նախապատրաստվել... Ոստիկանությունը ամեն տեսակի հնարքներ օգտագործում է մարդկանց քանակությունը պակասեցնելու համար, եւ այլն, եւ այլն», - շարունակեց նա: - «Այսինքն, մենք համարում ենք չարտոնված հանրահավաքները ինչ-որ իմաստով մեր կողմից զիջում, փաստորեն մենք զրկվում ենք բազմաթիվ առավելություններից, որոնք ընձեռում է արտոնված հանրահավաքը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG