Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը այսօր հայտարարել է, որ փորձում է հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ` քննարկելու տասնամյակներ ձգձգվող վեճերը:

Բաբաջանը հայտնել է, որ նման գաղափար իր մոտ ծագել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցի ընթացքում:

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները արդեն իսկ պայմանավորվել են այս ամիս ավելի ուշ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու վերաբերյալ:

Բաբաջանի վկայությամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է իր առաջարկին, որ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը մասնակցի նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG