Մատչելիության հղումներ

Միջգերատեսչական հանձնաժողով` եվրոկառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերով


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել եվրոպական կառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին, որը կղեկավարի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանձնաժողովի ստեղծման նպատակն է եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների ապահովումը եւ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Եվրոպական միության Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG