Մատչելիության հղումներ

logo-print

Քննիչի նկատմամբ բռնության փաստով գործ է հարուցվել


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վիրավորելու փաստի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` օգոստոսի 31-ին, երբ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Արթուր Հովհաննիսյանը մեկնել է դեպքի վայր, ավտովթար կատարած BMW-525 մակնիշի 06ԼU378 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ Արտյոմ եւ Արկադի Գառնիկի Փայտյաններն ու ինքնությունը չպարզված եւս երկու անձինք քաշքշել, հայհոյել, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել քննիչի նկատմամբ:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», որով սահմանված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG