Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ


Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշի ընթացքում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ քննարկել է այդ կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադարձ կատարվել «ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, իրականացվելիք բարեփոխումներին եւ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության նախապատրաստական աշխատանքների ընթացքին»:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG