Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան - Թուրքիա` 0:2


Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից` 0:2 հաշվով:

Հաշիվը խաղի 62-րդ րոպեին բացեց Թունջայ Սանլըն, երկրորդ գնդակը 78-րդ րոպեին խփեց Սեմիհ Սենթյուրքը:

Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետեւում էին երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը:

Թուրքիայի նախագահը, ով ժամանել է հայաստանցի գործընկերոջ հրավերով` խաղը դիտելու համար, խաղից անմիջապես հետո մեկնելու է Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG