Մատչելիության հղումներ

Երեկ ժամը 13:30-ին Հայաստան ժամանեցին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներն ու Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպեր կամ բողոքի ակցիաներ տեղի չունեցան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի խոսքով, ժամանել են մոտ 130 մարդ. - «Ժամանել է երկու չարթերային ինքնաթիռ, որում գտնվել են թիմի խաղացողները եւ պատվիրակության անդամները` ներառյալ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, գործադիր տնօրենը»:

Թուրք ֆուտբոլիստները երեկ երեկոյան միակ մարզումը կանցկացնեն «Հրազդան» մարզադաշտում, որտեղ այսօր երեկոյան ժամը 21-ին կկայանա 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստան կժամանի այսօր` խաղից անմիջապես առաջ: Դաշնակցությունը, հիշեցնենք, նախատեսում է օդանավակայանում բողոքի ակցիա անցկացնել:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG