Մատչելիության հղումներ

Թուրքիայից Ջիվան Գասպարյանին հրավիրել են մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուլտբոլի ընտրանիների հանդիպմանը նվիրված համերգին: Դուդուկահարն ընդունել է հրավերն ու օգոստոսի 31-ի երեկոյան Ստամբուլի բեմերից մեկում հնչեցրել հայկական դուդուկը:

Հանդիսատեսի ընդունելությունից դուդուկահարը չի դժգոհում, բայց ավելին է ակնկալում Հայաստանում, իր 80-ամյակին նվիրված համերգին:

Դուդուկահարին նոյեմբերի 11-ին իրենց կատարումներով շնորհավորելու կգան աշխարհահռչակ հայտնի երաժիշտներ ու կատարողներ, այդ թվում` կիթառահար Մայքլ Բուրկը, երգիչ եւ կոմպոզիտոր Պիտեր Գաբրիելը, ջութակահար ու դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG