Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-16-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏO-ի խորհրդի արտագնա նիստ


«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերի 15-16-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, որը նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերը: Նիստին ներկա կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ 150 պաշտոնյա:

Արտագնա նիստի օրակարգում Ռուսաստանի հետ ռազմական բախումից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակն է: Ենթադրվում է, որ կստեղծվի ՆԱՏՕ - Վրաստան մշտական խորհուրդ:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել «Վրաստանն անհապաղ ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք եւ այդպես վերջ տալ ռուսական ագրեսիային»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG