Մատչելիության հղումներ

logo-print

Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքը կհանձնվի Ռոբերտ Քոչարյանին


Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը եւ օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան:

Նման որոշում է կայացրել կառավարությունը այսօրվա նիստում` հետ վերցնելով հիշյալ շենքը եւ շինությունները հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, որին դրանք հանձնվել էին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG