Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը Վրաստանից


Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել հարգել հրադադարի մասին համաձայնագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները եւ դուրս բերել զորքերը Վրաստանից:

Այսօր ընդունած բանաձեւով Եվրախորհրդարանը պաշտոնական Մոսկվային հորդորել է ապահովել իր զորքերի «լիակատար եւ անհապաղ» դուրսբերումը Վրաստանից եւ կրճատել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղակայված իր ուժերը:

Խորհրդարանը նաեւ դատապարտել է թալանը, որով, ըստ վկայությունների, Վրաստանում զբաղվում են ռուսական զորքերը եւ անջատողական տարածաշրջանների ոստիկանական ստորաբաժանումները, եւ քննադատել է կասետային ռումբերի կիրառումը ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG