Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը սպառնում է լուծարել խորհրդարանը


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն իշխող արեւմտամետ կոալիցիայի փլուզումից հետո այսօր սպառնացել է լուծարել խորհրդարանը:

Իր հեռուստատեսային ուղերձում Յուշչենկոն հայտարարել է, թե կօգտվի խորհրդարանը լուծարելու իր իրավունքից եւ արտահերթ ընտրություններ կնշանակի, եթե 30 օրվա ընթացքում նոր կոալիցիա չձեւավորվի:

Նա նաեւ պնդել է, թե խորհրդարանում «քաղաքական եւ սահմանադրական հեղաշրջում» է կատարվում:

Երեկ Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է նախագահի լիազորությունները սահմանափակող մի շարք օրենքներ, որոնք ներկայացվել էին ռուսամետ ընդդիմության եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի կողմից:

Յուշչենկոյի կուսակցությունը այսօր ավելի վաղ որոշում է ընդունել Տիմոշենկոյի դաշինքի հետ կազմած կոալիցիայից դուրս գալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG