Մատչելիության հղումներ

Կիպրոսի միավորման հարցով բանակցությունները վերսկսվեցին


Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների ղեկավարները այսօր վերսկսել են կղզու վերամիավորման հարցով ուղղակի բանակցությունները:

Մայրաքաղաք Նիկոսիան բաժանող` ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտում հանդիպում են Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիսթոֆիասը եւ կղզու թուրքական հատվածի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթը: Բանակցությունները ընթանում են Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի նոր բանագնացի` Ավստրալիայի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Դաուների մասնակցությամբ:

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիայի զորքերը ներխուժեցին կղզու տարածք:

Չորս տարի առաջ ՄԱԿ-ի ներկայացրած վերամիավորման ծրագիրը ընդունվել էր Կիպրոսի թուրքական հատվածի եւ մերժվել` հունական հատվածի կողմից:

Բանակցությունները վերսկսելու մասին համատեղ հայտարարությունը Քրիսթոֆիասը եւ Թալաթը ստորագրել էին հուլիսի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG