Մատչելիության հղումներ

Մեդվեդեւն արտահայտվել է հօգուտ ղարաբաղյան կարգավորման հարցում հայ-ադրբեջանական ուղղակի երկխոսության


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր արտահայտվել է հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններում հայ-ադրբեջանական ուղղակի երկխոսության:

«Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի բանակցություններում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այսօր փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: - «Դմիտրի Մեդվեդեւը արտահայտվել է հօուտ օգտակար եւ անհրաժեշտ հայ-ադրբեջանական ուղղակի երկխոսության:

Ռուսաստանի նախագահի օգնականը հավելել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակի հարցը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում այսօր կայացած բանակցություններում չի քննակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG