Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «ՄԱԿ-ը կարող է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»


ՄԱԿ-ը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ռուս - վրացական հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

«Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում տեղի ունեցածով», - լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Կովկասպրես» լրատվական գործակալության վկայությամբ` Բան Կի-մունը հայտնել է, որ շաբաթ օրը քննարկել է իրավիճակը շահագրգիռ կողմերի առաջնորդների հետ եւ նրանց է փոխանցել որպես միջնորդ հանդես գալու` ՄԱԿ-ի պատրաստակամությունը:

Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել հակամարտության հետեւանքով տուժածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG