Մատչելիության հղումներ

logo-print
Դպրոցի շուրջ 800 աշակերտները այսուհետ սովորելու են հարմարավետ պայմաններում: Այս տարի կրթօջախն ընդունել է մոտ 120 առաջին դասարանցիների:

Դեռ վաղ առավոտից դպրոցի բակում իրարանցում էր` փուչիկներով եւ ծաղկեփնջերով առաջին դասարանցիներ, որոնք փնտրում էին իրենց ուսուցիչներին, եւ տասներորդցիներ, ովքեր վերջին սեպտեմբերի 1-ը նշեցին դպրոցի հարկի տակ:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:


Անի Թադեւոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG