Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այց կկատարի Ռուսաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Սոչիում` քննարկելու իրադրությունը Կովկասում, հայ - ռուսական հարաբերությունների հրատապ հարցեր եւ համատեղ նոր մեծածավալ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ, ինչպես վստահեցրել է գործակալության կրեմլյան աղբյուրը, Հայաստանում ռուսաստանյան կապիտալի ներդրումները առաջիկա տարիներին աճելու են գրեթե կրկնակի:

«Ռուսաստանը վստահորեն դուրս է գալիս Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա խոշորագույն ներդրողի դիրքեր», - ասել է Կրեմլի վարչակազմի անանուն ներկայացուցիչը` ընդգծելով, որ «տնտեսական գործակցության առաջնային ճյուղ է մնում էներգետիկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG