Մատչելիության հղումներ

Ըստ թուրքական մամուլի հրապարակումների, Աբդուլա Գյուլը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, կմեկնի Հայաստան` ներկա գտնվելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահի գրասենյակը չի հաստատել «Վաթան» օրաթերթի հրապարակումը` նշելով, այդուհանդերձ, որ «եթե այցը կայանա, այն կնպաստի հարեւան երկրների հարաբերությունների բարելավմանը»:

«Վաթան» օրաթերթը հաղորդել է, թե «Գյուլը կմեկնի հանդիպմանը եւ կվերադառնա նույն երեկոյան»` հավելելով, որ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG