Մատչելիության հղումներ

2006 թվականին գրականության գծով Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո թուրք գրող Օրհան Փամուկը առաջին գիրքն է հրատարակել Թուրքիայում:

«Անմեղության թանգարան» վեպը սիրո պատմություն է Ստամբուլում ապրող մեծահարուստի եւ գավառից եկած իր հեռավոր ազգականուհու միջեւ:

Օրհան Փամուկը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել «Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների» վերաբերյալ արտահայտած կարծիքի համար:

Դատական գործը կարճվել էր, սակայն նրա մեկնաբանությունների շուրջ դժգոհությունը դեռեւս չի մարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG