Մատչելիության հղումներ

Նախագահը նոր դեսպաններ է նշանակել Ղազախստանում եւ Թուրքմենստանում


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վասիլի Ղազարյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) եւ Վլադիմիր Բադալյանը` Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

62-ամյա Վասիլի Ղազարյանը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2001-2007 թվականներին) եւ համատեղության կարգով` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2002-2008 թվականներին):

50-ամյա Վլադիմիր Բադալյանը ներկա եւ նախորդ գումարումների Ազգային ժողովի պատգավոր է եղել: 2003-ին ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, «ժողպատգամավոր» խմբի անդամ էր, իսկ 2007-ին` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG