Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը քննարկում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու հարցը


Հայ ազգային կոնգրեսը, ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանը, քննարկում է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը մի քանի օրով հետաձգելու հարցը:

«Այդ տարբերակը չի բացառվում, որովհետեւ մենք կարծում ենք, որ ներքաղաքական խնդիրները չպիտի խանգարեն արտաքին քաղաքականության խնդիրներին», - հայտարարեց Սուրենյանցը:

Հարցին, թե արդյո՞ք նկատի ունեն Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին, Սուրենյանցը արձագանքեց. - «Ոչ միայն: Ավելի լայն ասենք` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում դիտարկենք խնդիրը, ֆուտբոլը դրա բաղկացուցիչներից մեկն է: Նաեւ այլ խնդիրներ արտաքին քաղաքականության»:

Նա ասաց, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը ազդարարելու է «քաղաքական նոր ցիկլի սկիզբը»:

Նախկինում ընդդիմությունը մի շարք պահանջներ էր ներկայացրել իշխանությանը, որոնցից ոչ մեկը, ըստ Սուրենյանցի, չի կատարվել:

«Անցած ժամանակաշրջանում այս ուղղությամբ որեւէ դրական տեղաշարժ չկա: Տակավին 70-ից ավելի մեր ընկերները գտնվում են ազատազրկման վայրերում, մարտի 1-ի պատասխանատուները չեն պատժվել», - ասաց նա` շարունակելով. - «Հետեւաբար առաջիկա հանրահավաքի գլխավոր կարգախոսը լինելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG