Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը


Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը` ի պատասխան պաշտոնական Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման:

Այդ մասին, ըստ «Ռոյթերզ»-ի, այսօր հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները:

«Դիտարկվում են թե' պատժամիջոցներ, թե' արձագանքման այլ միջոցներ», - խնդրի շուրջ Եվրամիության արտահերթ գագաթնաժողովից երեք օր առաջ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը եւ հավելել. - «Մենք ձգտում ենք մշակել խիստ փաստաթուղթ, որը կընդգծի, թե որքան անընդունելի է մեզ համար Վրաստանի շուրջ այժմ ստեղծված իրավիճակը»:

«Ռուսաստանի վերջին գործողությունները Վրաստանում եւ այլուր սպառնում են Եվրոպայի անվտանգությանը», - իր հերթին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդը:

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը պարզորոշ վերջակետ է դնում Խորհրդային միության փլուզումից հետո Եվրոպայի ներսում եւ դրսում տիրող հանդարտությանը», - BBC-ին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG