Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհրդի նախագահությունը դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների որոշումը


Եվրամիության խորհրդի նախագահությանը «վճռականորեն դատապարտել է» Ռուսաստանի իշխանությունների որոշումը Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

«Եվրամիության Խորհրդի նախագահությունն ի գիտություն է ընդունել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշումը», - ասված է Եվրամիության խորհրդի նախագահության` օգոստոսի 25-ին Փարիզում տարածած հայտարարությունում, որն այսօր հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ - «Նախագահությունը վճռականորեն դատապարտում է այդ որոշումը։ Վերջինս հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մասին կոնֆերանսի եզրափակիչ ակտով եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով ճանաչված Վրաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Սույն համատեքստում նախագահությունը հաստատակամորեն հիշեցնում է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո։ Նախագահությունը կոչ է անում վրացական հակամարտությունների քաղաքական լուծմանը, եւ այս տեսանկյունից կքննարկի Ռուսաստանի նման որոշման հետեւանքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG