Մատչելիության հղումներ

Today’s Zaman. «Թուրքիայի նախագահի թիկնազորը պատրաստվում է հնարավոր երեւանյան առաքելությանը»


Մինչ թուրք պաշտոնյաները լռում են երկրի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը Երեւանում դիտելու հրավերը ընդունել-չընդունելու մասին, Գյուլի անձնական թիկնազորը պատրաստվում է հնարավոր երեւանյան առաքելությանը:

Թուրքական Today’s Zaman պարբերականի աղբյուրների համաձայն, նախապատրաստական ծրագրի կետերից մեկով նախատեսված է շաբաթավերջին 15 հոգանոց խումբ ուղարկել Հայաստան: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, թե «տվյալ պահին Հայաստան անվտանգության խումբ ուղարկելու ծրագրեր չկան»:

«Մենք դեռեւս քննարկում ենք Հայաստանի նախագահի հրավերը», - ասել է Աբդուլա Գյուլը երեկ հեռուստատեսային ելույթում: - «Կարեւորն այն է, թե այդ այցը որքանով օգտակար կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG