Մատչելիության հղումներ

logo-print
Հայ հեղափոխական դաշնակցության Մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում Դաշնակցության կեցվածքը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ ներկայացրել է կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Մեզ համար բարդ կացություն է։ Ինքնորոշման իրավունքը մեզ համար հարգելի է, մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք իր ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, իսկ համանախագահող մյուս երկու երկրներն էլ ճանաչել են Կոսովոյի անկախությունը», - ի պատասխան «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցին, ասել է Ռուստամյանը: - «Մյուս կողմից, խնդիրը վերաբերում է մեր հարեւան Վրաստանին, որի հետ բնականոն հարաբերությունները բխում են մեր երկրի կենսական շահերից»։

Դաշնակցության կարծիքով, այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը «չպետք է շտապողականություն հանդես բերի, ինչպես վարվել է նաեւ Կոսովոյի դեպքում». - «Հայաստանը նույնիսկ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, որովհետեւ սպառված չի համարել հարցը խաղաղ կարգավորելու միջազգային հանրության կարողությունը։ Կարծում ենք՝ Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունները եւս չեն ավարտվել եւ կարելի է ու պետք է ընթանալ այդ ուղով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը քննարկել Ղարաբաղի հարցի կոնտեքստից դուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG