Մատչելիության հղումներ

Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը


Ռուսաստանի կողմից երեկ անկախ ճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ղեկավարությանը իր ժողովրդին ցուցաբերած օգնության համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Ցխինվալիում լրագրողների հետ հանդիպմանը Կոկոյտին ընդգծել է, որ Ռուսաստանի որոշումը «լուրջ հարված է երկակի ստանդարտներին, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ մի ամբողջ շարք եվրոպական եւ աշխարհի այլ պետությունների ղեկավարների կողմից»:

Նա նաեւ «բարոյական եւ ֆիզիկական օգնության համար» շնորհակալություն է հայտնել ԱՊՀ-ի որոշ երկրների ժողովուրդներին ու ղեկավարությանը:

Էդուարդ Կոկոյտին ցավակցություն է հայտնել զոհված վրացի զինվորների ու սպաների հարազատներին ու մերձավորներին` ընդգծելով, որ «ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց զոհվելը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հանցավոր գործունեության արդյունքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG