Մատչելիության հղումներ

Դեմոկրատական կուսակցության համագումարը պաշտոնապես կառաջադրի Բարաք Օբամայի թեկնածությունը


Երեկ Դենվերում բացվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը, որը Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Բարաք Օբամային կառաջադրի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու գալիք աշնանը կայանալիք ընտրություններում:

Անցած շաբաթավերջին Օբաման հրապարակել էր նաեւ այն քաղաքական գործչի անունը, ում հետ գնալու է ընտրությունների, եւ ով, Օբամայի հաղթանակի դեպքում դառնալու է երկրի փոխնախագահ: Դա Դելավեր նահանգից ընտրված սենատոր. սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենն է:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, համագումարում արդեն ելույթներ են ունեցել Օբամայի կինը` Միշել Օբաման, սենատոր Էդվարդ Քենեդին (Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը): Այսօր եւ վաղը նախատեսված են նաեւ Ջոզեֆ Բայդենի, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, նախկին փոխնախագահ Ալ Գորի, այլոց ելույթները:

Օբամայի ելույթը սպասվում է հինգշաբթի օրը Դենվերի մարզադաշտում, որը տեղավորում է ավելի քան 75 հազար հանդիսական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG