Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում «գոնե 10-15 օրով» բացել հայ-թուրքական սահմանը


Հայաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի մի շարք հասարակակական կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները կոչով դիմել են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի կառավարություններին` «բացել հայ-թուրքական սահմանը գոնե 10-15 օր՝ արձագանքելու Կովկասում ստեղծված արտակարգ իրավիճակին»:

«Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետեւանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից», - ասված է շաբաթ օրը հրապարակված կոչում: - «Ճգնաժամային այս իրավիճակը պետք է ստիպի մեզ իրատեսորեն գնահատել իրավիճակը եւ նախաձեռնել համագործակցության նոր ժամանակաշրջանի ձեւավորման գործընթաց: Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների համար եզակի հնարավորություն է ստեղծվել ապացուցելու, որ իրենք լավ հարեւաններ են, ովքեր պատրաստ են նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք խնդրում ենք նրանց համախմբվել եւ անհապաղ բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցության ցանցը»:

«Խնդրում ենք մեր առաջնորդներին ցուցաբերել պետության կառավարման իրենց հմտությունները անհանգիստ ու անկայուն այս ժամանակներում եւ կանխել տարածաշրջանում անվստահության մթնոլորտի հետագա զարգացումը», - ասված է «Ձեռք մեկնենք հարեւաններին» վերնագրված կոչում, որը ստորագրել են 11 կազմակերպությունների` այդ թվում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, «Ասպարեզ» լրագրողների ակումբի (Հայաստան), Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի եւ GAYA Հետազոտական ինստիտուտի (Թուրքիա) ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքնների հետազոտության կենտրոնի, ԱՄՆ-Ռուսաստան եւ Վրաստան հարաբերությունների հետազոտական խմբի համատնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից ու ԱՄՆ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG