Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով միակ թեկնածուն էր թիվ 17 ընտրատարածքում, երեկ կայացած Ազգային Ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է խորհրդարանի անդամ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նախնական արդյունքներով, նրան ձայն են տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների ճնշող մեծամասնությունը` շուրջ 98 տոկոս:

Այս ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքը եւ շրջակա գյուղերը, պատգամավորական տեղը ազատվել էր այն բանից հետո, երբ մանդատից հրաժարվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Հայաստանյան մամուլում լուրեր են շրջանառվում, թե պատգամավորական մատդատ ստանալուց հետո Հովիկ Աբրահամյանը փոխարինելու է Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանին: Վերջինս կտրականապես հերքում է նման լուրերը` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG