Մատչելիության հղումներ

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի մամլո ծառայությունը, Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Վրաստանում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները, կանցկացվի սեպտեմբերի 1-ին Բրյուսելում:

«Որպես Եվրամիության գործող նախագահ, Ֆրանսիայի նախագահը որոշել է անցկացնել խորհրի արտահերթ նիստ` պետությունների ղեկավարների մակարդակով», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ասված է հաղորդագրությունում:

Հարավային Օսիայում զինված հակամարտությունը սկսվելուց հետո Սարկոզին գլխավորում էր Եվրամիության միջնորդական առաքելությունը:

Օգոստոսի 12-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարվեց իրավիճակի կարգավորման 6 կետից բաղկացած ծրագրի մշակման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG