Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը միաձայն ընդունել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին դիմումը նախագահ Մեդվեդեւին


Այսօր արտահերթ լիագումար նիստում Ռուսաստանի խորհրդարանը քննարկում է անցած շաբաթ Սուխումիում եւ Ցխինվալիում համազգային հավաքների ժամանակ ընդունված դիմումները` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու խնդրանքով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի 130 անդամներ արդեն կողմ են քվեարկել այդ չճանաչված հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված դիմումին:

«Ողջունելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների ձգտումը անկախության, խաղաղության ու կայունության, ինչպես նաեւ հաշվի առնելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բազմաթիվ դիմումները անկախության ճանաչման մասին` այդ թվում օգոստոսի 22-ին եւ 24-ին ստացվածները, Դաշնության խորհուրդն առաջարկում է ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը», - ասված է փաստաթղթում:

Պետդումայի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է նույն հարցը, արդեն սկսվել է: «Կարծում եմ, որոշումները կընդունվեն», - ասել է Պետդումային խոսնակ Բորիս Գրիզլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG