Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Սեմնեբիի հետ


Ըստ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության, անցած կիրակի` օգոստոսի 24-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը եւ քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոն:

«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Վրաստանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ սառեցված հակամարտությունների հնարավոր լուծումների վերաբերյալ», - փոխանցում է հաղորդագրությունը: - «Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների, նրանց դատավարությունների հետ կապված խնդիրներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG