Մատչելիության հղումներ

«Վանաձորիքիմպրոմ»-ից բռնագանձվել է մոտ 200 միլիոն դրամ


Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզի բաժինը դատարանների բազմաթիվ վճիռների հիման վրա «Վանաձորիքիմպրոմ» ընկերությունից բռնագանձել է գրեթե 200 միլիոն դրամ կամ շուրջ 650 հազար դոլար:

Ինչպես տեղեկացնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 135 միլիոն դրամ ընկերությունից բռնագանձվել է հօգուտ մի շարք իրավաբանական անձանց, 13 միլիոն 547 հազար դրամ ուղղվել է պետբյուջե` ընկերության պետտուրքի գծով պարտքերի մարմանը, 1 միլիոն 132 հազար դրամ եւ 4 հազար 476 դոլար ուղղվել է ընկերության աշխատավարձի գծով պարտքերի մարմանը, եւս 9 միլիոն դրամ բռնագանձվել եւ փոխանցվել է պետբյուջե ընկերության այլ պարտավորությունների պարտքերի մասով:

Հաղորդագրությունում ասված է նաեւ, որ «Վանաձորիքիմպրոմ»-ից նման մեծածավալ գանձումները հնարավոր դարձան ԴԱՀԿ ծառայությունում ընթացող բարեփոխումների արդյունքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG