Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում ձերբակալվել է Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող հայաստանցի


Ռուսաստանյան Կուրգան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու համար:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են Կուրգանի մարզային դատախազությունից, Հայաստանի քաղաքացին, որի անունը չի նշվում, ձերբակալվել է ավտոմեքենայի գողության փորձի ժամանակ: Պարզվել է, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված` Բելառուսի տարածքում սպանություն կատարելու համար:

Դատարանը ձերբակալվածի նկատմամբ կալանք է սահմանել, եւ նա տեղափոխվել է քննչական մեկուսարան: Ներկայումս դատախազությունը ստուգումներ է իրականացնում, որոնց արդյունքներով որոշում կընդունի հայաստանցուն Բելառուս էքստրադիցիայի ենթարկելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG