Մատչելիության հղումներ

Անատոլի Սերդյուկով. «Զորքերը Վրաստանից դուրս կբերվեն մինչեւ օրվա վերջ»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը այսօր վերահաստատել է, որ ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս կբերվեն մինչեւ օրվա վերջ:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ դուրսբերումը չի վերաբերելու Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղակայված ռուսական զորքերին:

Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ մինչեւ ուրբաթ դուրս է բերելու զորքերը Վրաստանի տարածքից, սակայն ռուս խաղաղապահներ են մնալու Հարավային Օսիայում եւ այն շրջապատող «անվտանգության գոտում»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում անընդունելի է համարել նման հեռանկարը` ասելով. - «Բուֆերային գոտի չի լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG