Մատչելիության հղումներ

Պակիստանում նախագահական ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 6-ին


Պակիստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 6-ին: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Պակիստանի պետությունը վերջին 9 տարիներին ղեկավարած Փերվեզ Մուշարաֆը հրաժարական տվեց այս շաբաթվա սկզբին, երբ իշխող կոալիցիան բարձրացրել էր նրա իմփիչմենթի հարցը:

Երեկ երկրի մայրաքաղաք Իսլամաբադից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զինագործարանի` երկու ինքնասպան ահաբեկիչների կողմից ռմբահարումների հետեւանքով զոհվել է 67 մարդ, վիրավորվել` 102-ը, որոնցից շատերի վիճակը ծանր է:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, փետրվարին անցկացված խորհրդարանական ընտրություններում Մուշարաֆին ընդդիմադիր ուժերի հաղթանակից եւ կոալիցիոն կառավարության ձեւավորումից մինչ օրս Պակիստանում երկու տասնյակ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհերի թիվը անցնում է 400-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG