Մատչելիության հղումներ

Աֆղանստանը իր պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը տարավ


Աֆղանստանը երեկ իր պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը տարավ: 21-ամյա Ռոհուլա Նիքփայը Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալ նվաճեց թեքդվանդոյից:

Երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, թե երիտասարդ մարզիկը «հպարտություն բերեց» իր հայրենիքին, եւ որոշել է տուն նվիրել Նիքփային:

Պեկինի Օլիմպիական խաղերում Աֆղանստանը ներկայացնում էին չորս մարզիկներ:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ Աֆղանստանի լավագույն արդյունքը մինչ այժմ 1964 թվականին գրաված հինգերորդ տեղն էր` ըմբշամարտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG